Մարտի Ֆլեշմոբ

0

Posted by Մոնիկա | Posted in Մայրենի, Ֆլեշմոբ | Posted on March 22, 2026

Ինչքան որ հուր կա իմ սրտում

0

Posted by Մոնիկա | Posted in Մայրենի | Posted on March 21, 2026

Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,-բոլո՜րը քեզ…

***

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 9 գոյական և 7 ածական:
    հուր, երգ, վերք, սիրտ, ուրու, սուր, քույր, փառք, կրակ։

    արևառ, հեռու, բոսոր, հզոր, բրոնզե, նոր, քաղցր։
  • Գտեք 2 բարդ բառ, առանձնացրեք դրանց արմատները և դրանցից ամեն մեկով որքան հնարավոր է շատ բառեր կազմեք:
    հրաբույր – հուր+ա+բույր = հրեղեն, հրակայուն, հրաբուխ, անուշաբույր, բուրավետ, համբույր

    արևառ – արև+առ = արևավառ, արևմուտք, արևելք, արևապաշտպան, արևածագ, արևածաղիկ, առևտուր, առք
  • Կրկնվող տողոերը ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
    Գեղեցկություն և հնչողություն։
  • Բանաստեղծությունը 10 անգամ կարդացեք և փորձեք այս բանաստեղծության համար երաժշտություն ընտրել, գրել երաժշտության անունը և հղումով երաժշտությունը դնել այդ անվան վրա:

  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք և հրապարակեք բլոգում:

Ինչքան որ հուր կա իմ սրտում

0

Posted by Մոնիկա | Posted in Մայրենի | Posted on March 21, 2026

Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,-բոլո՜րը քեզ…

***

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 9 գոյական և 7 ածական:
    հուր, երգ, վերք, սիրտ, ուրու, սուր, քույր, փառք, կրակ։

    արևառ, հեռու, բոսոր, հզոր, բրոնզե, նոր, քաղցր։
  • Գտեք 2 բարդ բառ, առանձնացրեք դրանց արմատները և դրանցից ամեն մեկով որքան հնարավոր է շատ բառեր կազմեք:
    հրաբույր – հուր+ա+բույր = հրեղեն, հրակայուն, հրաբուխ, անուշաբույր, բուրավետ, համբույր

    արևառ – արև+առ = արևավառ, արևմուտք, արևելք, արևապաշտպան, արևածագ, արևածաղիկ, առևտուր, առք
  • Կրկնվող տողոերը ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
    Գեղեցկություն և հնչողություն։
  • Բանաստեղծությունը 10 անգամ կարդացեք և փորձեք այս բանաստեղծության համար երաժշտություն ընտրել, գրել երաժշտության անունը և հղումով երաժշտությունը դնել այդ անվան վրա:

  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք և հրապարակեք բլոգում:

Եղիշե Չարենց – Կյանքը երգի, երկնքի՜ պես, Գիտե՞ք, որ գարուն է արդեն

0

Posted by Մոնիկա | Posted in Մայրենի | Posted on March 21, 2026

Կյանքը երգի, երկնքի՜ պես

0

Posted by Մոնիկա | Posted in Մայրենի | Posted on March 21, 2026

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ

Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում:

Բանաստեղծությունից դուրս գրեք 4 գոյական:
Երգ, աստղ, երկինք, ճամփորդ:

Գրեք՝ ինչի մասին է բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը կյանքի մասին է

Բանաստեղծությունը մտքում, տասն անգամ դանդաղ կարդացեք և գրեք, թե ինչ եք զգում:
Ես ոչինչ չէմ զգում։

Եղիշե Չարենց – Ինչքան, որ հուր կաիմ սրտում և Բրոնզ ես, հուր ես

0

Posted by Մոնիկա | Posted in Մայրենի | Posted on March 21, 2026

Ինչվոր լավ է վառվում է ու վառվում

0

Posted by Մոնիկա | Posted in Մայրենի | Posted on March 21, 2026

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի․․․

Առաադրանքներ

  • Բանաստեղծությունը ականջները փակ տասն անգամ կարդացեք և գրեք, թե ըստ ձեզ ինչի մասին է այն:
    Դու պետք է աշխարհը սիրես, այսինքն սիրես մարդկանց և բնությունը, նրանց բարություն անես և այդ բարությունը քեզ հետ կվերադառնա։

  • Ինչպե՞ս եք հասկանում այս տողերը՝
    Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

    Աշխարհը սիրիր և այդ ժամանակ մարդիկ այդ սերը հետ կվերադարձնեն և քեզ համար աշխարհը անուշ կլինի։
  • Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական, 3 ածական:
    գոյական

    աշխարհ
    ճահճուտ
    կյանք
    գանգատ
    գինի
    հոգի
    հրճվանք

    ածական

    անուշ
    ցանկալի
    անհուն
  • Բանաստեղծությունից դուս գրեք մեկ ածանցավոր և մեկ բարդ բառ:
    ածանցավոր – ճահճուտ

  • Բանաստեղծն աշխարհ ասելով ի՞նչն ի նկատի ունի:
    Բանաստեղծն աշխարհ ասելով նկատի ունի մեր Երկիր մոլորակը:
  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում:

Եղիշե Չարենց – Ինչվոր լավ է վառվում է ու վառվում, Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

0

Posted by Մոնիկա | Posted in Մայրենի | Posted on March 21, 2026

Կոտորակների բազմապատկումը

0

Posted by Մոնիկա | Posted in Մաթեմատիկա | Posted on March 20, 2026

Առաջադրանքներ

  • Գումարը գրի առեք արտադրյալի տեսքով.

Օրինակ՝ 1/4+1/4+1/4 = 3×1/4 = 3/4

2/3+2/3+2/3+2/3+2/3+2/3 = 6×2/3 = 12/3
8/5+8/5+8/5+8/5+8/5 = 5×8/5 = 40/5
10/3+10/3+10/3 = 3×10/3 = 30/3
4/13+4/13+4/13+4/13+4/13+4/13+4/13 = 7×4/13 = 28/13
18/52+18/52+18/52+18/52+18/52 = 18×5/52 = 90/52
1/30+1/30+1/30 = 3×1/30 = 3/30

  • Արտադրյալը գրի առեք գումարի տեսքով․

Օրինակ՝  5‧7/6 = 7/6+7/6+7/6+7/6+7/6 = 7+7+7+7+7/6 = 35/6

5‧2/3 = 2/3+2/3+2/3+2/3+2/3 = 2+2+2+2+2/3 = 10/3

3‧1/2 = 1/2+1/2+1/2 = 1+1+1/2 = 3/2

4‧17/12 = 17/12+17/12+17/12+17/12 = 17+17+17+17/12 = 68/12

3‧1/6 = 1/6+1/6+1/6 = 1+1+1/6 = 3/6

8‧7/20 = 7/20+7/20+7/20+7/20+7/20+7/20+7/20+7/20 = 7+7+7+7+7+7+7+7/20 = 56/20

6‧1/5 = 1/5+1/5+1/5+1/5+1/5+1/5 = 1+1+1+1+1+1/5 = 6/5

5‧7/15 = 7/15+7/15+7/15+7/15+7/15 = 7+7+7+7+7/15 = 35/15

3‧1/8 = 1/8+1/8+1/8 = 1+1+1/8 = 3/8

  • Կատարեք բազմապատկում՝

          Օրինակ՝ 3/4×5/8 = 3×5/4×8 = 15/32

  • 3/7×2/9 = 3×2/7×9 = 6/63
  • 4/9×5/19 = 4×5/9×19 = 20/171
  • 5/7×9/15 = 5×9/7×15 = 45/105
  • 9/4×3/6 = 9×3/6×4 = 27/24
  • 30/5×3/25 = 30×3/25×5 = 90/125
  • 1/2×9/15 = 1×9/2×15 = 9/30
  • 7/4×13/5 = 7×13/4×5 = 91/20
  • Թիվը  ներկայացրեք  երկու  սովորական  կոտորակների արտադրյալի  տոսքով․

Օրինակ՝

27/18=9‧3/2×9 = 9/2×3/9, քանի որ 27=9×3 իսկ 18=2‧9

  • 16/15 = 8×2/5×3 = 8/5×2/3
  • 20/21 = 5×4/3×7 = 5/3×4/7
  • 30/16 = 5×6/4×4 = 5/4×6/4
  • 6/21 = 2×3/3×7 = 2/3×3/7
  • 50/24 = 25×2/4×6 = 25/6×2/4
  • 14/12 = 7×2/3×4 = 7/4×2/3
  • Գտեք ուղղանկյան մակերեսը, եթե նրա լայնությունը 7/3 է, իսկ երկարությունը 5 անգամ մեծ է լայնությունից։
    5×7/3 = 35/3
    35/3×7/3 = 245/9

Հետաքրքրաշարժ   խնդիրներ․

  • 1-ին 9 թվանշանների  միջոցով    բացեք գաղտնագրերը՝

Մ-Ե-Կ=Մ։Ե։Կ=1
6-2-3=6:2:3 = 1
Մ = 6, Ե = 2, Կ = 3

Վ·Ե·Ց=Վ+ե+ց=6
1x2x3=1+2+3=6
Վ = 1, Ե = 2, Ց = 3

  • Գնացքը կազմված է 8 վագոնից։ Հայկը նստած է սկզբից հաշված 4-րդ վագոնում, իսկ Տիգրանը՝ վերջից հաշված  4-րդ վագոնում։ Ճի՞շտ է, որ Հայկն ու Տիգրանը միևնույն վագունում են։
    Ոչ
  • Եթե իմ մտապահած թվի կրկնապատիկից հանեք 50 և ստացածը եռապատկեք, կստանաք 450: Կարո՞ղ եք կռահել, թե որ թիվն եմ մտապահել ես։
    100

Ինքնաստուգում

0

Posted by Մոնիկա | Posted in Մաթեմատիկա | Posted on March 19, 2026

  • Կատարեք  գործողությունները


    115/149+28/149 = 143/149
    85/32-45/32 = 40/32
    31/200+4/40 = 51/200
    6/7-2/3 = 4/21
    7/4+5/18 = 73/36

1- 6/9 = 9/9-6/9 = 9-6/9 = 3/9 = 1/3

1- 8/11 = 11/11-8/11 = 11-8/11 = 3/11

  • Կրճատեք կոտորակները
    25/45 = 5/9
    49/21 = 7/3
    30/150 = 1/5
  • Համեմատեք   կոտորակները

26/4 և 4/26  
26/4 > 4/26  

 16/4 և 51/6
 16/4 < 51/6

Խնդիր 1

Մեքենան անցել է ճանապարհի 6/10-ը։ Ճանապարհի ո՞ր մասն է մնում անցնելու։
4/10

Խնդիր 2

Մի փաթեթում կա 250/27 մ գործվածք, իսկ երկրորդում՝ 430/62 մ։ Ո՞ր փաթեթում է գործվածքն ավելի շատ և որքանո՞վ։
430/62<250/27
430/62 = 215/31
250/27-215/31 = 7750-5805/837 = 1945/837
Պատասխան՝ 1945/837 մ

Skip to toolbar